Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Երբ կրակում են, իսկ քո իշխանությունը լռում է, դա այլևս դիվանագիտություն չէ, դա պետական հանցագործություն է

Երբ կրակում են, իսկ քո իշխանությունը լռում է, դա այլևս դիվանագիտություն չէ, դա պետական հանցագործություն է
21.04.2025 | 22:01

Ադրբեջանը կրկին կրակ է բացել Սյունիքի Խնածախ և Խոզնավար գյուղերի ուղղությամբ:

Թշնամին կրկին թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքը՝ խաղաղ բնակիչների կյանքը հերթական անգամ դրվել է վտանգի տակ, իսկ մեր երկրի գլխավոր նիկոլականը շարունակում է խոսել «խաղաղության դարաշրջանի» մասին՝ իբրև թե ոչինչ տեղի չի ունենում։

Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, երբ մարդիկ իրենց տներում չեն կարող անվտանգ ապրել, երբ գյուղացին ամեն Աստծո գիշեր վախով է մտնում տեղաշոր, որովհետև ցանկացած պահի ադրբեջանցու փամփուշտը կարող է հասնել իր տանը: Երբ կրակում են՝ իսկ քո իշխանությունը լռում է, դա այլևս դիվանագիտություն չէ, դա պետական հանցագործություն է։

Նիկոլականների այսպես կոչված «խաղաղության օրակարգը» իրականում դարձել է ազգային արժանապատվության զոհաբերման ծրագիր։ Զիջումից զիջում, «սահմանագծման ու սահմանազատման» անվան տակ հողերի հանձնման գործընթաց, և լուռ համաձայնություն՝ թշնամու ագրեսիային։ Մենք զիջում ենք ոչ թե ուժի ճնշման տակ, այլ օրվա իշխանության քաղաքական կամքի բացակայության պատճառով։

Խաղաղությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ ունես հստակ դիրքորոշում, հզոր բանակ և արժանապատիվ իշխանություն։ Իսկ այսօր ունենք վախեցած ու հանուն կեղծ «խաղաղության» ամեն ինչի պատրաստ իշխանություն, որը հլու-հնազանդ և առանց վերապահումների կատարում է թշնամու բոլոր պահանջները՝ միաժամանակ անտեսելով սեփական ժողովրդի անվտանգությունն ու ՀՀ պետական շահը:

Նիկոլը հանուն «խաղաղության» պատրաստ է ստորագրել փաստաթղթեր, որոնց բովանդակությունն անգամ թաքցնում է սեփական ժողովրդից։ Նա պատրաստ է հերթով թողնել ամեն բարձունք, ամեն դիրք, ամեն տարածք՝ հույսով, որ Ադրբեջանը կբավարարվի, կլռի, կգնա։

Բայց պատմությունը ցույց է տվել, որ թշնամին չի բավարարվում քո արած զիջումներով, այլ ավելի է ոգևորվում, իսկ երբ գլխավոր բանակցողը թուլություն է ցուցաբերում, թշնամին դառնում է առավել ագրեսիվ։

Նիկոլը խաղաղություն մուրալով հերթական պատերազմն է բերելու մեր պետության գլխին։ Քանի Նիկոլը կա դա տեղի կունենա Օվերտոնի պաուհանի սկզբունքով, դանդաղ, փաթեթավորված «խաղաղության դարաշրջանի» լոզունգներով՝ իսկ այդ ամենի խորքում արդեն լսելի է սողալով մոտեցող պատերազմի աղմուկը։

Արմեն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3573

Մեկնաբանություններ